01:54  ,  19 դեկտեմբերի, 2023

«Ժիրոնան» պարտության մատնեց «Ալավեսին» եւ առաջատարն է (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Ժիրոնան» տանը մրցեց «Ալավեսի» հետ եւ հաղթեց 3:0 հաշվով։

Դուբլի հեղինակ դարձավ ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը։ Աչքի ընկավ նաեւ իսպանացի հարձակվող Պորտուն։

«Ժիրոնան» 44 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից»։ «Ալավեսը» 13-րդն է՝ 16 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ժիրոնա» - «Ալավես»՝ 3:0 (տեսանյութ)

Արտյոմ Դովբիկ, 23, 59, 11մ, Պորտու, 42

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում