01:59  ,  18 դեկտեմբերի, 2023

Մադրիդի «Ռեալը» խնդիրներ չունեցավ՝ 4:1 (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Վիլյառեալին» եւ պարտության մատնեց 4:1 հաշվով։

Արքայական թիմից աչքի ընկան անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը (տեսանյութ), բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն (տեսանյութ), իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասը (տեսանյութ) եւ խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչը (տեսանյութ

«Ռեալը» 42 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։ «Վիլյառեալը» 14-րդն է՝ 16 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Ռեալ» - «Վիլյառեալ»՝ 4:1

Ջուդ Բելինգեմ, 25, Ռոդրիգո, 37, Բրաիմ Դիաս, 64, Լուկա Մոդրիչ, 68 - Խոսե Լուիս Մորալես, 55

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում