21:16  ,  16 դեկտեմբերի, 2023

«Աթլետիկը» Բիլբաոյում պարտության մատնեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալվեց Բիլբաոյի «Աթլետիկին» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

Դաշտի տերերին հաղթանակ բերեցին իսպանացի հարձակվողներ Գորկա Գուրուսետայի եւ Նիկո Ուիլյամսի գոլերը։

«Աթլետիկոն» (16 խաղ) 34 միավորով երրորդն է, «Աթլետիկը» (17 խաղ) 5-րդն է՝ 32 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 17-րդ տուր

«Աթլետիկ Բիլբաո» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 2:0 (տեսանյութ)

Գորկա Գուրուսետա, 51, Նիկո Ուիլյամս, 64

Չիրացրած 11մ՝ Օյան Սանսետ («Աթլետիկ Բիլբաո»), 36

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում