01:33  ,  16 դեկտեմբերի, 2023

«Բորուսիան» խաղաց ոչ ոքի, Ռանոսը դուրս եկավ փոխարինման (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 15-րդ տուրի մեկնարկային խաղում Մյոնխենգլադբախի «Բորուսիան» ընդունեց Բրեմենի «Վերդերին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2 (տեսանյութ):

Հայաստանի հավաքականի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը «Բորուսիայի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 87-րդ րոպեին։

«Բորուսիան» 17 միավորով 9-րդն է, «Վերդերը» 12-րդ տեղում է՝ 15 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 15-րդ տուր

 «Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Վերդեր»՝ 2:2

Ռոկո Ռայց, 45, 49 - Ռաֆայել Բորե, 7, Մարվին Դուկշ, 76

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով