16:42  ,  15 դեկտեմբերի, 2023

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

Անգլիական «Նյուքասլ Յունայթեդի» հարձակվող Ժոելինտոնի գոլը իտալական «Միլանի» դեմ խաղում ճանաչվել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի լավագույնը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Երկրորդ տեղում է Արթուր Կաբրալի («Բենֆիկա») գոլը «Զալցբուրգի» դեմ խաղում։

Լավագույն եռյակը եզրափակել է Օսկար Բոբի («Մանչեսթեր Սիթի») գոլը «Ցրվենա Զվեզդայի» դարպասը։

Չորրորդ տեղում է Սամուել Լինոյի («Աթլետիկո Մադրիդ») գոլը «Լացիոյի» դեմ խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում