17:09  ,  14 դեկտեմբերի, 2023

«Մանչեսթեր Սիթին» ՉԼ-ի խմբային բոլոր հանդիպումներում հաղթած 9-րդ ակումբն է պատմության մեջ

Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի բոլոր հանդիպումներում հաղթանակ տարած 9-րդ ակումբն է պատմության մեջ, հաղորդում է Opta-ն։

Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 6 հաղթանակ տարավ գոլերի 18:7 տարբերությամբ։

Անգլիական ակումբներից նախքան այս նման ցուցանիշ ունեցել էր միայն «Լիվերպուլը»։

Ընթացիկ մրցաշրջանում բոլոր հանդիպումները հաղթանակով էին ավարտել նաեւ Մադրիդի «Ռեալը» եւ Մյունխենի «Բավարիան»։

Մյուս ակումբներն են «Միլանը» (մրցաշրջան - 1992/1993), ՊՍԺ-ն (1994/1995), «Սպարտակ Մոսկվան» (1995/1996), «Այաքսը» (2021/2022), «Լիվերպուլը» (2021/2022)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում