14:17  ,  14 դեկտեմբերի, 2023

Պեպեն Չեմպիոնների լիգայում գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստ (տեսանյութ)

Պորտուգալական «Պորտուի» պորտուգալացի պաշտպան Պեպեն Չեմպիոնների լիգայում գոլ խփած (տեսանյութ) ամենատարեց ֆուտբոլիստն է։ Նա բարելավել է իր ռեկորդը՝ խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում գոլի հեղինակ դառնալով 40 տարեկան եւ 290 օրականում, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը։

Նախորդ գոլը նա խփել էր 40 տարեկան եւ 254 օրականում՝ խմբային մրցաշարի չորրորդ տուրում գրավելով բելգիական «Անտվերպենի» դարպասը։

«Պորտուն» «Շախտյորին» հաղթել էր 5:2 հաշվով եւ նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում