12:40  ,  14 դեկտեմբերի, 2023

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի հանդիպումների արդյունքում՝ ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների քառյակը։

Մրցանակին հավակնում են Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսելուն, պորտուգալական «Բենֆիկայի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան, պորտուգալական «Պորտուի» կիսապաշտպան Գալենուն եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Սամուել Լինո Դիասը։

Խոսելուն դուբլի հեղինակ է դարձել գերմանական «Ունիոն Բեռլինի» դեմ խաղում (3:2), Դի Մարիան մեկ գոլ է խփել եւ մեկ գոլային փոխանցում կատարել ավստրիական «Զալցբուրգի» դեմ խաղում (3:1)։

Գալենուն 2 գոլի եւ 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել  ուկրաինական «Շախտյոր Դոնեցկի» դեմ խաղում (5:3), Դիասը 1 գոլ է խփել եւ 1 գոլային փոխանցում է կատարել իտալական «Լացիոյի» դեմ խաղում (2:0)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում