23:40  ,  13 դեկտեմբերի, 2023

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթիի» եւ «Լայպցիգի» հաղթանակները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում Անգլիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց սերբական «Ցրվենա Զվեզդային»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության հասավ 3:2 հաշվով։

Ժամանակից շուտ 1/8 եզրափակիչի ուղեգիր ապահոված «Մանչեսթեր Սիթին» տարավ 6 հաղթանակ։

Գերմանական «Լայպցիգը» 2:1 հաշվով հաղթեց շվեյցարական «Յանգ Բոյզին», որը 4 միավորով գրավեց երրորդ տեղը եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչում։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր

G խումբ

«Ցրվենա Զվեզդա» - «Մանչեսթեր Սիթի»` 2:3 (տեսանյութ

Հվան Ին Բյոմ, 76, Ալեքսանդր Կատայի, 90+1 - Միկա Հեմիլթոն, 19, Օսկար Բոբ, 62, Կալվին Ֆիլիպս, 85, 11մ

«Լայպցիգ» - «Յանգ Բոյզ»` 2։1 (տեսանյութ)

Բենիամին Շեշկո, 51, Էմիլ Ֆորսբերգ, 56 - Էբրիմա Կոլի, 53

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 18 միավոր, «Լայպցիգ»՝ 12, «Յանգ Բոյզ»՝ 4 «Ցրվենա Զվեզդա»՝ 1։

E խումբ

«Սելթիկ» - «Ֆեյենորդ»` 00:00 (Երեւանի ժամանակ)  

«Աթլետիկո Մադրիդ» - «Լացիո»` 00:00

Մրցաշարային դրություն․ «Աթլետիկո»՝ 11 միավոր, «Լացիո»՝ 10, «Ֆեյենորդ»՝ 6, «Սելթիկ»՝ 1:

F խումբ

«Նյուքասլ Յունայթեդ» - «Միլան»` 00:00

«Բորուսիա Դորտմունդ» - ՊՍԺ00:00

Մրցաշարային դրություն․ «Բորուսիա»՝ 10 միավոր, ՊՍԺ՝ 7, «Նյուքասլ»՝ 5, «Միլան»՝ 5:

H խումբ

«Անտվերպեն» - «Բարսելոնա»` 00:00  

«Պորտու» - «Շախտյոր Դոնեցկ»` 00:00

Մրցաշարային դրություն․ «Բարսելոնա»՝ 12 միավոր, «Պորտու»՝ 9, «Շախտյոր»՝ 9, «Անտվերպեն»՝ 0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում