13:33  ,  13 դեկտեմբերի, 2023

Չեմպիոնների լիգա․ Անչելոտիի ռեկորդը

Իտալացի Կառլո Անչելոտին Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում տարել է 42-րդ հաղթանակը Չեմպիոնների լիգայում, ինչը ակումբային ռեկորդ է։ Արքայական թիմը խմբային մրցաշարի վերջին տուրում 3:2 հաշվով հաղթել էր գերմանական «Ունիոն Բեռլինին» եւ 18 միավորով գրավել առաջին տեղը խմբում։

64-ամյա Անչելոտին գերազանցեց իսպանացի Միգել Մունյոսի ցուցանիշը` 41 հաղթանակ Չեմպիոնների լիգայում «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնում։

Երրորդ ցուցանիշն ունի իսպանացի Վիսենտե Դել Բոսկեն՝ 34 հաղթանակ Չեմպիոնների լիգայում, հաղորդում է «Ռեալի» կայքը։

Անչելոտին 42 հաղթանակին Չեմպիոնների լիգայում հասել է 56 խաղում, Մունյոսը՝ 71 խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում