10:44  ,  13 դեկտեմբերի, 2023

ՉԼ․ «Մանչեսթեր Յունայթեդի» հակառեկորդը

«Մանչեսթեր Յունայթեդը» հակառեկորդ է գրանցել Չեմպիոնների լիգայում։

Հոլանդացի Էրիկ տեն Հագի գլխավորած թիմը դարձավ առաջին անգլիական ակումբը, որը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում բաց թողեց 15 գոլ, հաղորդում է Opta-ն։

«Մանչեսթեր Յունայթեդը» Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիային» պարտվեց 3:4 եւ 0:1 հաշվով, թուրքական «Գալաթասարային» պարտվեց 2:3 հաշվով, նաեւ 3:3 հաշվով ոչ ոքի խաղաց ստամբուլյան թիմի հետ, դանիական «Կոպենհագենին» պարտվեց 3:4 հաշվով, հաղթեց 1:0 հաշվով։

A խմբից Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս եկան «Բավարիան» ու «Կոպենհագենը», Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչ՝ «Գալաթասարայը»։ «Մանչեսթեր Յունայթեդը» գրավեց վերջին տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English