02:28  ,  12 դեկտեմբերի, 2023

Երկրպագուի մահվան պատճառով տեղափոխված «Գրանադա» - «Աթլետիկ» հանդիպումն ավարտվեց ոչ ոքի

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի «Գրանադա» - «Աթլետիկ Բիլբաո» հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1:

Հանդիպումը դեկտեմբերի 11-ին դադարեցվել է 18-րդ րոպեին հյուրերի օգտին 1:0 հաշվի ժամանակ։ «Գրանադայի» ստադիոնի տրիբունայում հանկարծամահ էր եղել երկրպագու։

«Աթլետիկից» հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացել էր Ինյակի Ուիլյամսը։ 45-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ «Աթլետիկից» Ինյիգո Ռուիսը։

«Աթլետիկը» 29 միավորով 5-րդն է, «Գրանադան» նախավերջինն է՝ 8 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում