23:43  ,  11 դեկտեմբերի, 2023

Հարի Քեյն․ Ամբողջ թիմը կենտրոնացած է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպման վրա

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը սոցիալական ցանցերում արած գրառումով հույս է հայտնել, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում կկարողանան վերականգնել հեղինակությունը Բունդեսլիգայում Ֆրանկֆուրտի «Այնտրախտից» կրած 1:5 հաշվով պարտությունից հետո։

«Գիտակցում ենք, որ բավարար լավ չխաղացինք «Այնտրախտի» դեմ։ Բայց հիմա ամբողջ թիմը լիովին կենտրոնացած է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ հանդիպման վրա։ Մենք մտադիր ենք վերականգնել սասանված հեղինակությունը երկրպագուների առջեւ»,- գրել է Հարի Քեյնը։

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բավարիա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 12-ին։ «Բավարիան» ապահովել է 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ «Մանչեսթեր Յունայթեդին» փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու համար պետք է միայն հաղթանակ։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում