01:59  ,  11 դեկտեմբերի, 2023

«Ժիրոնան» պարտության մատնեց «Բարսելոնային» եւ առաջատարն է (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալեց «Ժիրոնային»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը պարտություն կրեց 2:4 հաշվով։

Հյուրերի կազմում աչքի ընկան ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը, իսպանացի պաշտպան Միգել Գուտիերեսը, իսպանացի հարձակվող Վալերին եւ ուրուգվայցի հարձակվող Կրիստիան Ստուանին։

«Բարսելոնայի» գոլերը խփեցին լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը։

«Ժիրոնան» 41 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 2 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից»։ «Բարսելոնան» չորրորդն է՝ 34 միավոր։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում գտնվող Մադրիդի «Աթլետիկոն»։

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բարսելոնա» - «Ժիրոնա»՝ 2:4 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 19, Իլկայ Գյունդոգան, 90+2 - Արտյոմ Դովբիկ, 12, Միգել Գուտիերես, 40, Վալերի, 80, Կրիստիան Ստուանի, 90+5

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում