21:42  ,  10 դեկտեմբերի, 2023

Երկրպագուի մահվան պատճառով «Գրանադա» - «Աթլետիկ» հանդիպումը տեղափոխվեց

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի «Գրանադա» - «Աթլետիկ» հանդիպումը տեղափոխվեց Գրանադայի ստադիոնի տրիբունայում երկրպագուի մահվան պատճառով։

Ակումբները ցավակցություն են հայտնել մահացածի ընտանիքին եւ ընկերներին։

Մահացած երկրպագուն «Գրանադայի» բաժանորդագիր ունեցողներից էր։

Հանդիպումը դադարեցվել էր 18-րդ րոպեին։ 1:0 հաշվով հաղթում էր «Աթլետիկը»։ 6-րդ րոպեին աչքի էր ընկել գանացի հարձակվող Ինյակի Ուիլյամսը (տեսանյութ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում