18:57  ,  10 դեկտեմբերի, 2023

Մադրիդի «Աթլետիկոն» պարտության մատնեց «Ալմերիային» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» տանը մրցեց «Ալմերիայի» հետ։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։

«Աթլետիկոյից» աչքի ընկան իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան եւ արգենտինացի հարձակվող Անխել Կոռեան։

15 խաղից հետո «Աթլետիկոն» 34 միավորով երրորդն է, «Ալմերիան» (16 խաղ) վերջինն է՝ 4 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Ալմերիա»՝ 2:1 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 17, Անխել Կոռեա, 22 - Լեո Բապտիստաու, 62

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում