21:09  ,  9 դեկտեմբերի, 2023

«Ռեալը» խաղաց ոչ ոքի, Բելինգեմի գոլը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» Սեւիլիայում հյուրընկալվեց «Բետիսին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

53-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Արքայական թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը, սակայն պահպանել հաղթական հաշիվը հյուրերը չկարողացան։ 66-րդ րոպեին պատասխան գոլը խփեց իսպանացի հարձակվող Այտոր Ռուիբալը։

«Ռեալը» 39 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր է առաջ երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից» (15 խաղ), որն այս տուրում կհյուրընկալվի չեմպիոն «Բարսելոնային»։ Այդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բետիս» - «Ռեալ Մադրիդ»՝ 1:1 (տեսանյութ)

Այտոր Ռուիբալ, 66 - Ջուդ Բելինգեմ, 53

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում