22:22  ,  8 դեկտեմբերի, 2023

Նաիր Տիկնիզյանի գոլը նպաստեց «Լոկոմոտիվի» հաղթանակին (տեսանյութ)

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 18-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվն» ընդունեց Եկատերինբուրգի «Ուրալին» եւ հաղթեց 2:0 հաշվով։

Դաշտի տերերի երկրորդ գոլն ավելացված ժամանակում խփեց Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը։

«Լոկոմոտիվը» 31 միավորով չորրորդն է, «Ուրալը» 12-րդ տեղում է՝ 19 միավոր։

Ռուսաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Լոկոմոտիվ» - «Ուրալ»՝ 2:0

Եվգենի Մորոզով, 18, Նաիր Տիկնիզյան, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում