23:37  ,  5 դեկտեմբերի, 2023

UFC․ Արման Ծառուկյանը բարձրացել է չորրորդ տեղ

Խառը մենամարտերի (MMA) ամերիկյան UFC առաջնությունը հանգստյան օրերին տեղի ունեցած մենամարտերից հետո հրապարակել է մարզիկների վարկանիշային աղյուսակները։

Հայաստանի ներկայացուցիչ Արման Ծառուկյանը թեթեւ քաշային կարգում 8-րդ տեղից բարձրացել է չորրորդ տեղ։  

Ընդհանուր դասակարգումը շարունակում է գլխավորել ռուսաստանցի Իսլամ Մախաչեւը։

Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի Օսթին քաղաքում տեղի ունեցած UFC Fight Night 233 մրցաշարում Արման Ծառուկյանը մեկ րոպեում նոկաուտի էր ենթարկել ամերիկացի Բենեիլ Դարիուշին, որը վարկանիշային աղյուսակում այժմ 7-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում