14:12  ,  5 դեկտեմբերի, 2023

ՌՊԼ․ Հարությունյանն ու Տիկնիզյանը՝ 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղացողներ, «Կրասնոդարի» պաշտպան Գեորգի Հարությունյանը եւ Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Նաիր Տիկնիզյանն ընդգրկվել են Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի խորհրդանշական հավաքականում, ռուսական Championat.com-ի վարկածով։

Դարպասապահ․ Արթուր Նիգմատուլին («Պարի Նիժնի Նովգորոդ»)։

Պաշտպաններ․ Կիրիլ Գոցուկ («Պարի Նիժնի Նովգորոդ»), Վիլիան Ռոշա (ԲԿՄԱ), Գեորգի Հարությունյան («Կրասնոդար»)։

Կիսապաշտպաններ․ Նաիր Տիկնիզյան («Լոկոմոտիվ»), Անտոն Զինկովսկի («Սպարտակ»), Վիկտոր Մենդես (ԲԿՄԱ), Իլզատ Ախմետով («Կրասնոդար»), Բեռնարդ Բերիշա («Ախմատ»)։

Հարձակվողներ․ Ֆյոդոր Չալով (ԲԿՄԱ), Մաքսիմ Գլուշենկով («Լոկոմոտիվ»)։

Գլխավոր մարզիչ․ Միխայիլ Գալակտիոնով («Լոկոմոտիվ»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում