01:57  ,  4 դեկտեմբերի, 2023

«Բարսելոնան» Ֆելիշի գոլի շնորհիվ հաղթեց «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց Մադրիդի «Աթլետիկոյին»։

Իսպանացի Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

Միակ գոլը 28-րդ րոպեին խփեց պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը, որը վարձակալությամբ է հանդես գալիս կատալոնական թիմում։ Նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է «Աթլետիկոյին»։

«Բարսելոնան» 34 միավորով բարձրացավ երրորդ տեղ, «Աթլետիկոն» նահանջեց չորրորդ տեղ՝ 31 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Բարսելոնա» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 1:0 (տեսանյութ)

Ժոաու Ֆելիշ, 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում