01:39  ,  3 դեկտեմբերի, 2023

«Միլանի» առավելությամբ՝ 3:1 (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 14-րդ տուրում «Միլանը» սեփական խաղադաշտում մրցեց «Ֆրոզինոնեի» հետ։ Իտալացի Ստեֆանո Պիոլիի գլխավորած թիմը հաղթեց 3:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում գոլի հեղինակ դարձան սերբ հարձակվող Լուկա Յովիչը, ամերիկացի հարձակվող Կրիստիան Պուլիշիչը եւ անգլիացի պաշտպան Ֆիկայո Տոմորին։

«Միլանը» 29 միավորով երրորդն է, «Ֆրոզինոնեն» 11-րդ տեղում է՝ 18 միավոր։

Իտալիայի առաջնություն, 14-րդ տուր

«Միլան» - «Ֆրոզինոնե»՝ 3:1 (տեսանյութ)

Լուկա Յովիչ, 43, Կրիստիան Պուլիշիչ, 50, Ֆիկայո Տոմորի, 74 - Մարկո Բրեշիանինի, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում