23:30  ,  2 դեկտեմբերի, 2023

«Ռեալը» պարտության մատնեց «Գրանադային» եւ առաջատարն է (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում փոխչեմպիոն «Ռեալը» հյուրընկալեց «Գրանադային»։

Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավոր թիմն առավելության հասավ 2:0 հաշվով։

Աչքի ընկան իսպանացի կիսապաշտպան Բրաիմ Դիասն ու բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։

«Ռեալը» 38 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնան»։ «Գրանադան» նախավերջինն է՝ 7 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Գրանադա»՝ 2:0 (տեսանյութ)

Բրաիմ Դիաս, 26, Ռոդրիգո, 57

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում