19:09  ,  2 դեկտեմբերի, 2023

«Ժիրոնան» հաղթեց «Վալենսիային» եւ առաջինն է (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրում «Ժիրոնան» ընդունեց «Վալենսիային» եւ առավելության հասավ 2:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում դուբլի հեղինակ դարձավ ուրուգվայցի հարձակվող Կրիստիան Ստուանին։

«Ժիրոնան» 38 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր գերազանցում է երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալին», որը մեկ խաղ քիչ է անցկացրել։

Իսպանիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ժիրոնա» - «Վալենսիա»՝ 2:1 (տեսանյութ)

 Կրիստիան Ստուանի, 82, 88, ինքնագոլ - Ոիգո Դուրո, 56

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում