12:09  ,  30 նոյեմբերի, 2023

Սիմոնե Ինձագի․ Շատ գոհ եմ երկրորդ խաղակեսում մեր թիմի ցուցադրած խաղից

Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է 3:3 հաշվով ոչ ոքին պորտուգալական «Բենֆիկայի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրի խաղում։ «Ինտերը» մինչեւ 51-րդ րոպեն պարտվում էր 0:3 հաշվով։

«Ես շատ գոհ եմ երկրորդ խաղակեսում մեր թիմի ցուցադրած խաղից։ Մենք մոտ էինք հաղթանակի։ Վատ էինք տրամադրվել առաջին խաղակեսին, թեեւ գիտեինք մրցակցի ներուժը։

Ստիպված եղանք խաղի ընթացքում շտկումներ կատարել։ Ընդմիջմանը որոշ բաներ փոխեցինք եւ երկրորդ խաղակեսում գործեցինք այլ տրամադրվածությամբ»,- Սիմոնե Ինձագիի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այդ խաղում պահեստայինների թվում էր եւ դուրս չեկավ խաղադաշտ։

«Ինտերը» նախորդ տուրում էր ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում