09:43  ,  30 նոյեմբերի, 2023

Չեմպիոնների լիգա․ 12 թիմ վերջին տուրից առաջ նվաճել է 1/8 եզրափակիչի ուղեգիր

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրից առաջ 12 թիմ ապահովել է 1/8 եզրափակիչ ուղեգիր։

Պայքարը տիտղոսի համար կշարունակեն կատալոնական «Բարսելոնան», Մադրիդի «Ռեալն» ու «Աթլետիկոն», իտալական «Լացիոն» ու «Ինտերը», գերմանական «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան» ու «Լայպցիգը», իսպանական «Ռեալ Սոսիեդադը», տիտղոսը պաշտպանող անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու Լոնդոնի «Արսենալը» եւ հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը»։

Վերջին 4 ուղեգրերին հավակնում են 10 թիմեր․ A խմբից՝ դանիական «Կոպենհագենը», թուրքական «Գալաթասարայն» ու անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», C խմբից՝ իտալական «Նապոլին» ու պորտուգալական «Բրագան», F խմբից՝ ֆրանսիական ՊՍԺ-ն, անգլիական «Նյուքասլը» եւ իտալական «Միլանը», H խմբից՝ պորտուգալական «Պորտուն» ու ուկրաինական «Շախտյոր Դոնեցկը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English