01:58  ,  30 նոյեմբերի, 2023

ՉԼ․ «Արսենալը» փլեյ-օֆֆում է, «Ռեալի» հաղթանակը, օրվա բոլոր արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեցին նախավերջին տուրի հանդիպումները։

Եվս երկու թիմ նվաճեց 1/8 եզրափակիչի ուղեգիր։

B խմբում Լոնդոնի «Արսենալը» 6:0 հաշվով հաղթեց ֆրանսիական «Լանսին» եւ 12 միավորով գրավեց առաջին տեղը։ Նույն խմբում երկրորդ տեղն ապահովեց հոլանդական «ՊՍՎ Էյնդհովենը», որը 3:2 հաշվով հաղթել էր իսպանական «Սեւիլիային» եւ վաստակել է 8 միավոր։  

A խմբում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» 0:0 հաշվով խաղաց դանիական «Կոպենհագենի» հետ, որը 5 միավորով երկրորդ տեղում է։

5 միավոր ունի նաեւ երրորդ տեղում գտնվող թուրքական «Գալաթասարայը», որը 3:3 հաշվով էր խաղացել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Անգլիական թիմը 4 միավորով վերջին տեղում է, սակայն պահպանում է փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն։

C խմբում Մադրիդի «Ռեալը» 3:2 հաշվով կամային հաղթանակ տարավ Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» նկատմամբ եւ 15 միավորով գրավեց առաջին տեղը։ «Նապոլին» 7 միավորով երկրորդն է, սակայն դեռ չի ապահովել տեղը 1/8 եզրափակիչում։

Պորտուգալական «Բրագան» 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց գերմանական «Ունիոն Բեռլինի» հետ եւ 4 միավորով երրորդն է՝ պահպանելով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճելու տեսական հնարավորություն։

D խմբում Միլանի «Ինտերը» 3:3 հաշվով ոչ ոքի խաղաց պորտուգալական «Բենֆիկայի» հետ։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։

Իսպանական «Ռեալ Սոսիեդադը» 0։0 հաշվով ավարտեց հանդիպումը ավստրիական «Զալցբուրգի» հետ։

«Ինտերն» ու «Ռեալ Սոսիեդադը» նախորդ տուրում էին ապահովել տեղը փլեյ-օֆֆում։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

А խումբ

«Բավարիա» - «Կոպենհագեն»՝ 0:0

«Գալաթասարայ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 3:3 (տեսանյութ)

Հակիմ Զիեշ, 29, 62, Քերեմ Աքթյուրքօղլու, 71 - Ալեխանդրո Գարնաչո, 11, Բրունու Ֆերնանդեշ, 18, Սքոթ Մաքթոմինայ, 55

Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 13 միավոր, «Կոպենհագեն»՝ 5, «Գալաթասարայ»՝ 5, «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 4:

B խումբ

«Արսենալ» - «Լանս»՝ 6:0 (տեսանյութ)

Կայ Հավերց, 13, Գաբրիել Ժեզուս, 21, Բուկայո Սակա, 24, Գաբրիել Մարտինելի, 27, Մարտին Էդեգոր, 45+1, Ժորժինյո, 86, 11մ

«Սեւիլիա» - «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 2:3 (տեսանյութ)

Սերխիո Ռամոս, 24, Յուսեֆ Էն-Նեսիրի, 47 - Իսմայել Սայբարի, 68, Նեմանյա Գուդել, 82, ինքնագոլ, Ռիկարդո Պեպի, 90+2

Հեռացում՝ Լուկաս Օկամպոս («Սեւիլիա»), 66, երկրորդ դեղին քարտ

Մրցաշարային դրություն․ «Արսենալ»՝ 12 միավոր, «ՊՍՎ Էյնդհովեն»՝ 8,  «Լանս»՝ 5, «Սեւիլիա»՝ 2:

C խումբ

«Ռեալ Մադրիդ» - «Նապոլի»՝ 4:2 (տեսանյութ)

Ռոդրիգո, 11, Ջուդ Բելինգեմ, 22, Նիկոլաս Պաս, 84, Խոսելու, 90+4 - Ջովանի Սիմեոնե, 9, Անդրե Զամբո Անգիսա, 47

«Բրագա» - «Ունիոն Բեռլին»՝ 1:1

Ալվարո Ջալո, 51 - Ռոբին Գոսենս, 42

Հեռացում՝ Սիկու Նյակատե («Բրագա»), 30

Մրցաշարային դրություն․ «Ռեալ»՝ 15 միավոր, «Նապոլի»՝ 7, «Բրագա»՝ 4, «Ունիոն Բեռլին»՝ 2:

D խումբ

«Բենֆիկա» - «Ինտեր»՝ 3:3 (տեսանյութ)

Ժոաու Մարիու, 5, 13, 34 - Մարկո Արնաուտովիչ, 51, Դավիդե Ֆրատեզի, 58, Ալեքսիս Սանչես, 72, 11մ

Հեռացում՝ Անտոնիո Սիլվա («Բենֆիկա»), 86

«Ռեալ Սոսիեդադ» - «Զալցբուրգ»՝ 0:0

Մրցաշարային դրություն․ «Ռեալ Սոսիեդադ»՝ 11 միավոր, «Ինտեր»՝ 11, «Զալցբուրգ»՝ 4, «Բենֆիկա»՝ 1:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում