22:55  ,  29 նոյեմբերի, 2023

ՉԼ․ «Ինտերի» մեկնարկային կազմը

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի նախավերջին տուրում Իտալիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր «Ինտերը» կհյուրընկալվի պորտուգալական «Բենֆիկային»։ Միլանյան թիմի իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին հրապարակել է մեկնարկային կազմը՝ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թողնելով պահեստայինների թվում։

«Ինտեր»․ Էմիլ Աուդերո, Ստեֆան դե Վրեյ, Մարկո Արնաուտովիչ, Դավի Կլասեն, Ֆրանչեսկո Աչերբի, Դավիդե Ֆրատեզի, Կրիստիան Ասլանի, Կառլոս Աուգուստո, Յան Բիսեկ, Մատեո Դարմիան, Ալեքսիս Սանչես։

«Բենֆիկա» - «Ինտեր» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով կեսգիշերին։

«Ինտերը» նախորդ տուրում է նվաճել 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ «Բենֆիկան» հավակնում է երրորդ տեղի եւ Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի ուղեգրին։

D խումբ, 5-րդ տուր

«Բենֆիկա» - «Ինտեր»՝ 00:00

«Ռեալ Սոսիեդադ» - «Զալցբուրգ»՝ 00:00

Մրցաշարային դրություն․ «Ռեալ Սոսիեդադ»՝ 10 միավոր, «Ինտեր»՝ 10, «Զալցբուրգ»՝ 3, «Բենֆիկա»՝ 0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում