19:16  ,  29 նոյեմբերի, 2023

ՉԼ․ «Բարսելոնան» ապահովել է 70,55 միլիոն եվրո եկամուտ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում ապահովել է առնվազն 70,55 միլիոն եվրո երաշխավորված եկամուտ, հաղորդում է  Mundo Deportivo-ն։

Խմբային մրցաշարի 5-րդ տուրում պորտուգալական «Պորտուի» նկատմամբ հաղթանակի (2:1) համար կատալոնական ակումբը կստանա 2,8 միլիոն եվրո, 1/8 եզրափակիչի ուղեգիր նվաճելու համար՝ եւս 9,6 միլիոն եվրո։

Նախքան այս «Բարսելոնան» խմբային մրցաշարում երեք հաղթանակների եւ վարկանիշի համար ապահովել էր 58,15 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում