11:08  ,  29 նոյեմբերի, 2023

Լուիս Էնրիկե․ Մենք արժանի էինք հաղթանակի

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի իսպանացի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է 1:1 հաշվով ոչ ոքի արդյունքն անգլիական «Նյուքասլի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի տնային խաղում։

«Հպարտ եմ մեր թիմով։ Կարծում եմ՝ մենք արժանի էինք հաղթանակի։ Ստեղծեցինք բազմաթիվ գոլային պահեր, բայց երբեմն շատ բարդ է գրավել մրցակցի դարպասը։

Ամենագլխավորը սեփական խաղի վրա կենտրոնանալն է։ Եթե հաղթենք հաջորդ խաղում, կգրավենք առաջին տեղը, բայց նույնիսկ պարտության դեպքում՝ փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություն կա։ Դա բարդ է, եւ մենք հույս ունենք, որ կհաղթենք Դորտմունդում»,- Լուիս Էնրիկեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

F խմբում Դորտմունդի «Բորուսիան» 5-րդ տուրում 3:1 հաշվով հաղթել էր «Միլանին» եւ 10 միավորով ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ ՊՍԺ-ն 7 միավորով երկրորդն է։ «Նյուքասլն» ու «Միլանն» ունեն 5-ական միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում