23:38  ,  28 նոյեմբերի, 2023

ՉԼ․ «Լացիոյի» եւ «Շախտյորի» հաղթանակները (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային մրցաշարի նախավերջին տուրը։

E խմբում հռոմեական «Լացիոն» իտալացի հարձակվող Չիրո Իմոբիլեի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով պարտության մատնեց շոտլանդական «Սելթիկին» եւ 10 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Սելթիկը» վերջինն է՝ 1 միավոր։

H խմբում ուկրաինական «Շախտյոր Դոնեցկը» Գերմանիայի Համբուրգ քաղաքում տնային հանդիպում անցկացրեց բելգիական «Անտվերպենի» հետ եւ հաղթեց 1:0 հաշվով ուկրաինացի պաշտպան Նիկոլայ Մատվիենկոյի գոլի շնորհիվ։

«Շախտյորը» 9 միավորով հավասարվեց խմբի առաջատարներ «Բարսելոնային» եւ «Պորտուին»։

Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, 5-րդ տուր

E խումբ

«Լացիո» - «Սելթիկ»՝ 2:0 (տեսանյութ)

Չիրո Իմոբիլե, 82, 85

«Ֆեյենորդ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 00:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ «Լացիո»՝ 10, «Աթլետիկո» (4 խաղ)՝ 8 միավոր, «Ֆեյենորդ» (4 խաղ)՝ 6, «Սելթիկ»՝ 1:

H խումբ

«Շախտյոր Դոնեցկ» - «Անտվերպեն»՝ 1:0 (տեսանյութ)

Նիկոլայ Մատվիենկո, 12

 «Բարսելոնա» - «Պորտու»՝ 00:00

Մրցաշարային դրություն․ «Բարսելոնա» (4 խաղ)՝ 9 միավոր, «Պորտու» (4 խաղ)՝ 9, «Շախտյոր»՝ 9, «Անտվերպեն»՝ 0:

F խումբ

«Միլան» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 00:00

ՊՍԺ - «Նյուքասլ Յունայթեդ»՝ 00:00

Մրցաշարային դրություն․ «Բորուսիա»՝ 7 միավոր, ՊՍԺ՝ 6, «Միլան»՝ 5, «Նյուքասլ»՝ 4:

G խումբ

«Մանչեսթեր Սիթի» - «Լայպցիգ»՝ 00:00

«Յանգ Բոյզ» - «Ցրվենա Զվեզդա»՝ 00:00

Մրցաշարային դրություն․ «Մանչեսթեր Սիթի»՝ 12 միավոր, «Լայպցիգ»՝ 9, «Ցրվենա Զվեզդա»՝ 1, «Յանգ Բոյզ»՝ 1։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում