21:25  ,  28 նոյեմբերի, 2023

ՉԼ․ «Բարսելոնայի» հայտացուցակը՝ «Պորտուի» դեմ, Տեր Շտեգենը չի ընդգրկվել

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» հրապարակել է կազմը, որը կմասնակցի պորտուգալական «Պորտուի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 5-րդ տուրի հանդիպմանը։

Կատալոնական թիմի հիմնական դարպասապահ, գերմանացի Մարկ-Անդրե Տեր Շտեգենը չի հասցրել վերականգնվել վնասվածքից հետո եւ չի մասնակցի հանդիպմանը։

Դարպասապահներ․ Պենյա, Աստրալագա, Կոչեն։

Պաշտպաններ․ Կանսելու, Բալդե, Արաուխո, Մարտինես, Կրիստենսեն, Ալոնսո, Կունդե։

Կիսապաշտպաններ․ Պեդրի, Ռոմեու, Սերխի Ռոբերտո, Դե Յոնգ, Գյունդոգան, Կասադո։

Հարձակվողներ․ Տորես, Լեւանդովսկի, Ռաֆինյա, Ֆելիշ, Յամալ, Ֆերմին։

«Բարսելոնա» - «Պորտու» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 29-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում