22:06  ,  27 նոյեմբերի, 2023

Մ-14 Եվրոպայի գավաթ․ Հայ սուսերամարտիկները 2 մեդալ են նվաճել

Սուսերամարտի Հայաստանի հավաքականի անդամներ Հակոբ Մանուկյանն ու Նարեկ Հովհաննիսյանն արծաթե և բրոնզե մեդալներ են նվաճել Թբիլիսիում անցկացված Մ14 տարեկանների Եվրոպայի գավաթի խաղարկությունում,  հաղորդում է ԿԳՄՍՆ-ի մամուլի ծառայությունը։

Ճկասուսեր զենքաձևում Հակոբ Մանուկյանը զբաղեցրել է երկրորդ, իսկ Նարեկ Հովհաննիսյանը՝ երրորդ տեղը:

Հայաստանի ներկայացուցիչներն առաջնությանը մասնակցել են ճկասուսեր զենքաձևի հավաքականի գլխավոր մարզիչ Գագիկ Հովհաննիսյանի ղեկավարությամբ:

Օրեր առաջ էլ Թբիլիսիում անցկացվել է խոցասուսեր զենքաձևի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Ալիկ Նավասարդյանը, որը 188 մարզիկների պայքարում զբաղեցրել է 50-րդ տեղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում