23:24  ,  26 նոյեմբերի, 2023

Ռոդրիգոյի դուբլը եւ Բելինգեմի գոլը հաղթանակ բերեցին «Ռեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Կադիսին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հաղթեց 3:0 հաշվով։

Երկու գոլի եւ մեկ գոլային փոխանցման հեղինակ դարձավ բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։

«Ռեալը» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 1 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Կադիսը» 16-րդն է՝ 10 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Կադիս» - «Ռեալ Մադրիդ»՝ 0:3 (տեսանյութ)

Ռոդրիգո, 14, 64, Ջուդ Բելինգեմ, 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում