18:59  ,  25 նոյեմբերի, 2023

«Բարսելոնան» մրցակցի ինքնագոլի շնորհիվ խուսափեց պարտությունից (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 14-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ռայո Վալիեկանոյին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1:1:

39-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց դաշտի տերերի իսպանացի կիսապաշտպան Ունայ Լոպեսը։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը պարտությունից խուսափեց «Ռայո Վալիեկանոյի» ֆրանսիացի պաշտպան Ֆլորիան Լեժյոնի գոլի շնորհիվ։

«Բարսելոնան» 31 միավորով երրորդն է եւ 1 միավոր է հետ երկրորդ տեղում գտնվող Մադրիդի «Ռեալից», որը 1 հանդիպում քիչ է անցկացրել։ «Ռայո Վալիեկանոն» 8-րդն է՝ 19 միավոր։ Առաջատար «Ժիրոնան» 13 խաղից հետո ունի 34 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Ռայո Վալիեկանո» - «Բարսելոնա»՝ 1:1 (տեսանյութ)

Ունայ Լոպես, 39 - Ֆլորիան Լեժյոն, 82, ինքնագոլ

«Վալենսիա» - «Սելտա»՝  19:15 (Երեւանի ժամանակ)

«Խետաֆե» - «Ալմերիա»՝ 21:30

«Աթլետիկո Մադրիդ» - «Մալյորկա»՝ 00:00 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում