01:34  ,  22 նոյեմբերի, 2023

Եվրո-2024. Խորվաթիան հաղթեց Հայաստանի թիմին եւ նվաճեց ուղեգիր (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում խաղում հյուրընկալվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիայի թիմին։

Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

43-րդ րոպեին աչքի ընկավ իսպանական «Օսասունայի» հարձակվող Անտե Բուդիմիրը (տեսանյութ

D խմբում Խորվաթիան 16 միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը եւ նվաճեց եզրափակիչ փուլի ուղեգիր։ Հայաստանի հավաքականը 8 միավորով չորրորդն է։

D խմբի մյուս խաղում Ուելսի հավաքականը տանը 1:1 հաշվով ոչ ոքի խաղաց Թուրքիայի հետ, որը 17 միավորով գրավեց առաջին տեղը։  

Ուելսի թիմը 12 միավորով մնաց երրորդ տեղում եւ պայքարը ուղեգրի համար կշարունակի 2024թ․ մարտին նախատեսված անցումային հանդիպումներում։ Մնացել է վիճարկել երեք ուղեգիր։

Եվրո-2024, ընտրական փուլ, վերջին տուր

Խորվաթիա - Հայաստան՝ 1:0

Անտե Բուդիմիր, 43

Հայաստան․ Չանչարեւիչ, Կալիսիր, Տիկնիզյան, Ստյոպա Մկրտչյան, Գեորգի Հարությունյան, Հովհաննես Հարությունյան (Արտակ Դաշյան, 70), Կամո Հովհաննիսյան (Էրիկ Փիլոյան, 86), Էդուարդ Սպերցյան, Էդգար Սեւիկյան (Արթուր Սերոբյան, 70), Հրանտ-Լեոն Ռանոս (Արթուր Միրանյան, 73), Լուկաս Սելարայան (Վահան Բիչախչյան, 46)։

Ուելս - Թուրքիա՝ 1:1 (տեսանյութ)

Նեկո Ուիլյամս,  7 - Յուսուֆ Յազիջի, 70, 11մ

 Изображение

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով