01:56  ,  13 նոյեմբերի, 2023

«Աթլետիկոն» պարտության մատնեց «Վիլյառեալին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» սեփական խաղադաշտում մրցեց «Վիլյառեալի» հետ: Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան բելգիացի կիսապաշտպան Ակսել Վիտսելը, ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը եւ բրազիլացի հարձակվող Սամուել Լինոն։

«Աթլետիկոն» 30 միավորով չորրորդն է եւ երրորդ տեղում գտնվող «Բարսելոնայից» հետ է 2 միավոր։ «Վիլյառեալը» 14-րդն է՝ 12 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Վիլյառեալ»՝ 3:1 (տեսանյութ)

Ակսել Վիտսել, 45+1, Անտուան Գրիզման, 80, Սամուել Լինո, 85 - Խերար Մորենո, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում