21:12  ,  12 նոյեմբերի, 2023

«Բարսելոնան» Լեւանդովսկու դուբլի շնորհիվ հաղթեց «Ալավեսին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 13-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» ընդունեց «Ալավեսին»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։

Արդեն 19-րդ վայրկյանին գոլ (տեսանյութ) բաց թողնելուց հետո կատալոնական թիմը հաղթեց լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու դուբլի շնորհիվ։

«Բարսելոնան» 30 միավորով երրորդն է եւ 2 միավոր հետ է երկրորդ տեղում գտնվող «Ռեալից»։ Առաջատար «Ժիրոնան» ունի 34 միավոր։ «Ալավեսը» 14-րդն է՝ 12 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 13-րդ տուր

«Բարսելոնա» - «Ալավես»՝ 2:1 (տեսանյութ)

Ռոբերտ Լեւանդովսկի, 53, 78, 11մ - Սամու Օմորոդիոն, 1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում