18:39  ,  10 նոյեմբերի, 2023

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողը (տեսանյութ)

Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը ճանաչվել է շաբաթվա լավագույն խաղացող Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումների արդյունքում։

Շոտլանդական «Սելթիկի» (6:0) դեմ խաղում Գրիզմանը դարձել էր դուբլի հեղինակ։

Մրցանակին հավակնում էին նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն եւ Լոնդոնի «Արսենալի» անգլիացի հարձակվող Բուկայո Սական։

Հոլանդը դուբլի հեղինակ էր դարձել շվեյցարական «Յանգ Բոյզի» դեմ խաղում (3:0), Սական 1 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ էր դարձել իսպանական «Սեւիլիայի» դեմ խաղում (2:0), Ռոդրիգոն եւս 1 գոլ էր խփել եւ 1 գոլային փոխանցում, «Ռեալը» 3:0 հաշվով հաղթել էր պորտուգալական «Բրագային»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում