13:10  ,  9 նոյեմբերի, 2023

Հենրիխ Մխիթարյան․ Մենք դարձյալ արեցինք դա (ֆոտո)

Իտալիայի գավաքականի եւ սուպերգավաթակիր Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը սոցիալական ցանցերում արած գրառումով անդրադարձել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ դուրս գալուն։

«Մենք դարձյալ արեցինք դա․ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ»,- գրել է հայ ֆուտբոլիստը՝ հրապարակելով լուսանկարներ հանդիպումից։

Չորրորդ տուրում ավստրիական «Զալցբուրգին» 1:0 հաշվով հաղթելու շնորհիվ «Ինտերը» վաստակեց 10 միավոր եւ խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիրը։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը երրորդ մրցաշրջանում անընդմեջ է հասնում այսպիսի հաջողության։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում