11:56  ,  9 նոյեմբերի, 2023

ՉԼ․ Անչելոտին գերազանցեց Ֆերգյուսոնի ռեկորդը

Մադրիդի «Ռեալի» 64-ամյա իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին դարձավ Չեմպիոնների լիգայի ռեկորդակիրը հաղթանակների քանակով, հաղորդում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը։

Անչելոտին գերազանցեց «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ, շոտլանդացի Ալեքս Ֆերգյուսոնի ռեկորդը։

Խմբային մրցաշարի չորրորդ տուրում պորտուգալական «Բրագային» 3:0 հաշվով պարտության մատնելու շնորհիվ Անչելոտին Չեմպիոնների լիգայում հաղթանակների քանակը հասցրեց 116-ին։ Ֆերգյուսոնը 115 հաղթանակ ունի այս մրցաշարում գլխավոր մարզիչի դերում։ Նա մարզչական կարիերան ավարտել է 2013 թվականին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում