11:12  ,  9 նոյեմբերի, 2023

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդները

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումներից հետո ՈւԵՖԱ-ն ներկայացրել է շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակի հավակնորդների քառյակը։

Մրցանակին հավակնում են Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, Մադրիդի «Ռեալի» բրազիլացի հարձակվող Ռոդրիգոն եւ Լոնդոնի «Արսենալի» անգլիացի հարձակվող Բուկայո Սական։

Հոլանդը դուբլի հեղինակ էր դարձել շվեյցարական «Յանգ Բոյզի» դեմ խաղում (3:0), Գրիզմանը երկու գոլ էր խփել շոտլանդական «Սելթիկին» (6:0), Սական 1 գոլի եւ 1 գոլային փոխանցման հեղինակ էր դարձել իսպանական «Սեւիլիայի» դեմ խաղում (2:0), Ռոդրիգոն եւս 1 գոլ էր խփել եւ 1 գոլային փոխանցում, «Ռեալը» 3:0 հաշվով հաղթել էր պորտուգալական «Բրագային»։

«Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալն» արդեն ապահովել են 1/8 եզրափակիչի ուղեգրեր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում