23:47  ,  8 նոյեմբերի, 2023

ՉԼ․ «Նապոլին» չհաղթեց «Ունիոն Բեռլինին», «Ռեալ Սոսիեդադը» ոչ մի հնարավորություն չտվեց «Բենֆիկային» (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի չորրորդ տուրում Իտալիայի չեմպիոն «Նապոլին» ընդունեց գերմանական «Ունիոն Բեռլինին» եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:

C խմբում «Նապոլին» 7 միավորով երկրորդ տեղում է, «Ունիոն Բեռլինը» վերջինն է՝ 1 միավոր։

D խմբում իսպանական «Ռեալ Սոսիեդադը» տանը մրցեց պորտուգալական «Բենֆիկայի»
 հետ եւ առավելության հասավ 3:1 հաշվով։

«Ռեալ Սոսիեդադը» 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բենֆիկան» առանց միավորի վերջին տեղում է։

Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր

C խումբ

«Նապոլի» - «Ունիոն Բեռլին»՝ 1:1 (տեսանյութ)

Մատեո Պոլիտանո, 39 - Դատրո Ֆոֆանա, 52

«Ռեալ Մադրիդ» - «Բրագա»՝ 00:00 (Երեւանի ժամանակ)

Մրցաշարային դրություն․ «Ռեալ» (3 խաղ)՝ 9 միավոր, «Նապոլի»՝ 7, «Բրագա» (3 խաղ)՝ 3, «Ունիոն Բեռլին»՝ 1:

D խումբ

«Ռեալ Սոսիեդադ» - «Բենֆիկա»՝ 3:1 (տեսանյութ)

Միկել Մերինո, 6, Միկել Օյարսաբալ, 11, Անդեր Բարենեչեա, 21 - Ռաֆայել Սիլվա, 49

Չիրացրած 11մ՝ Բրայս Մենդես («Ռեալ Սոսիեդադ»), 29

«Զալցբուրգ» - «Ինտեր»՝ 00:00

Մրցաշարային դրություն․ «Ռեալ Սոսիեդադ»՝ 10 միավոր, «Ինտեր» (3 խաղ)՝ 7, «Զալցբուրգ» (3 խաղ)՝ 3, «Բենֆիկա»՝ 0:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում