22:17  ,  8 նոյեմբերի, 2023

Ֆերդինանդ․ «Բավարիան» ու «Ռեալը» կարող են խանգարել «Մանչեսթեր Սիթիին» պաշտպանել ՉԼ-ի տիտղոսը

Անգլիայի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ, բրիտանացի ֆուտբոլային փորձագետ Ռիո Ֆերդինանդը կանխատեսել է, որ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մրցակիցները կլինեն Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» եւ Իսպանիայի փոխչեմպիոն Մարդրիդի «Ռեալը»։

«Միայն «Բավարիան» ու «Ռեալը» կարող են խանգարել «Մանչեսթեր Սիթիին» պաշտպանել Չեմպիոնների լիգայի տիտղոսը։ Ակնհայտ է, որ «Ռեալն» առանձնահատուկ հարաբերություններ ունի այդ մրցաշարի հետ, եւ նրանք ունեն մի քանի ֆանտաստիկ խաղացողներ»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է Bayern & Germany-ն։

«Մանչեսթեր Սիթին» խմբային մրցաշարի չորրորդ տուրում 3:0 հաշվով հաղթել էր շվեյցարական «Յանգ Բոյզին» եւ G խմբում 12 միավորով ապահովել էր 1/8 եզրափակիչի ուղեգիրը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում