21:44  ,  7 նոյեմբերի, 2023

ՉԼ․ Բելինգեմը վնասվածքից հետո ընդգրկվել է «Ռեալի» հայտացուցակում

Մադրիդի «Ռեալի» 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմն ընդգրկվել է իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի կազմում Չեմպիոնների լիգայի չորրորդ տուրի հանդիպմանը պորտուգալական «Բրագայի» դեմ։

«Ռայո Վալիեկանոյի» դեմ Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի խաղում (0:0) Բելինգեմն ուսի վնասվածք էր ստացել, հաղորդում է AS-ը։

«Ռեալ» - «Բրագա» հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 8-ին։

Դարպասապահներ․ Լունին, Արիսաբալագա, Պինեյրո։

Պաշտպաններ․ Կարվախալ, Ալաբա, Նաչո, Վասկես, Ֆրան Գարիա, Ռյուդիգեր, Մենդի։

Կիսապաշտպաններ․ Բելինգեմ, Կրոս, Մոդրիչ, Կամավինգա, Վալվերդե, Գյուլեր, Պաս։

Հարձակվողներ․ Վինիսիուս, Ռոդրիգո, Խոսելու, Բրաիմ Դիաս։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում