01:57  ,  5 նոյեմբերի, 2023

«Բարսելոնան» պարտության մատնեց «Ռեալ Սոսիեդադին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 12-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին»։ Իսպանացի Չավիի գլխավորած թիմը հաղթեց նվազագույն հաշվով։

Կատալոնական թիմի գոլն ավելացված ժամանակում խփեց ուրուգվայցի պաշտպան Ռոնալդ Արաուխոն։

«Բարսելոնան» 27 միավորով երրորդն է, «Ռեալ Սոսիեդադը» 6-րդն է՝ 19 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 12-րդ տուր

«Ռեալ Սոսիեդադ» - «Բարսելոնա»՝ 0:1 (տեսանյութ)

Ռոնալդ Արաուխո, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում