01:59  ,  30 հոկտեմբերի, 2023

Մադրիդի «Աթլետիկոն» ուժեղ էր «Ալավեսից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 11-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» ընդունեց «Ալավեսին»։ Արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը հաղթեց 2:1 հաշվով։

Դաշտի տերերի կազմում աչքի ընկան իսպանացի հարձակվողներ Ռոդրիգո Ռիկելմեն եւ Ալվարո Մորատան։

«Աթլետիկոն» (10 խաղ) 25 միավորով երրորդն է, «Ալավեսը» 17-րդն է՝ 9 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 11-րդ տուր

«Աթլետիկո Մադրիդ» - «Ալավես»՝ 2:1 (տեսանյութ)

Ռոդրիգո Ռիկելմե, 26, Ալվարո Մորատա, 45+1 - Անդեր Գեւարա, 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում