22:08  ,  28 հոկտեմբերի, 2023

Անչելոտի․ Բարդ ստադիոնում կարողացանք 3 միավոր վաստակել, բայց մրցաշրջանի ավարտին դեռ շատ կա

Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է 2:1 հաշվով հաղթանակը չեմպիոն «Բարսելոնայի» նկատմամբ Լա Լիգայի առաջնության 11-րդ տուրում։

«Հիմնական գործոնը եղավ թիմի տրամադրվածության տարբերությունը առաջին եւ երկրորդ խաղակեսում։

Առաջին խաղակեսում մենք խաղում էինք դանդաղ, ծույլ, ոչ ագրեսիվ, երկրորդ խաղակեսում՝ հակառակը։

Այո, երբեմն պատահում է, որ խաղում ես ոչ այնպես, ինչպես կցանկանայիր։ Մենք մեր խաղամակարդակին չէինք։ Բարեբախտաբար, վերջնամասն այլ կերպ դասավորվեց, եւ մենք կարողացանք հաղթել։

Բարդ ստադիոնում կարողացանք 3 միավոր վաստակել, բայց մրցաշրջանի ավարտին դեռ շատ կա։ «Բարսելոնան» մեծագույն թիմ է եւ մնում է պայքարի մեջ մինչեւ վերջ»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։

«Ռեալը» 28 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի երկրորդ տեղում գտնվող «Ժիրոնան»։ «Բարսելոնան» երրորդն է՝ 24 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում