20:49  ,  28 հոկտեմբերի, 2023

«Բարսելոնան» առաջին պարտությունը կրեց այս մրցաշրջանում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» այս մրցաշրջանում կրեց առաջին պարտությունը 10 հաղթանակից եւ 3 ոչ ոքիից հետո։ Լա Լիգայի 11-րդ տուրում իսպանացի Չավիի գլխավորած թիմը 1:2 հաշվով պարտվեց փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալին», որի կազմում դուբլի հեղինակ դարձավ 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։

Մինչեւ այս հանդիպումը կատալոնական թիմն այս մրցաշրջանում հաղթել էր «Կադիսին» (2:0), «Վիլյառեալին» (4:3), «Օսասունային» (2:1), «Բետիսին» (5:0), «Անտվերպենին» (5:0), «Սելտային» (3:2), «Սեւիլիային» (1:0), «Պորտուին» (1:0), «Աթլետիկին» (1:0) եւ «Շախտյորին» (2:1), ոչ ոքի խաղացել «Խետաֆեի» (0:0), «Մալյորկայի» (2:2) եւ «Գրանադայի» (2:2) հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English