21:15  ,  27 հոկտեմբերի, 2023

Չեմպիոնների լիգա․ Շաբաթվա լավագույն գոլը (տեսանյութ)

Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի երրորդ տուրի հանդիպումների արդյունքում՝ շաբաթվա լավագույն գոլ է ճանաչվել Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» բրազիլացի հարձակվող Գաբրիել Ժեզուսի գոլը իսպանական «Սեւիլիայի» դեմ խաղում։ «Արսենալը» հաղթել էր 2:1 հաշվով։ Ժեզուսը ճանաչվել էր հանդիպման լավագույն խաղացող։

Մրցանակին հավակնում էին նաեւ շվեյցարական «Յանգ Բոյզի» հարձակվող Մեշակ Էլիան (Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), գերմանական «ՌԲ Լայպցիգի» հոլանդացի կիսապաշտպան Չավի Սիմոնսը եւ շոտլանդական «Սելթիկի» ճապոնացի հարձակվող Կիոգո Ֆուրուհասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում